Մյունխենի դատարանը մեղադրում է «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարի: Այդ ժամանակ Վիդալը ժամանակ է անցկացրել Մյունխենի գիշերային ակումբներից մեկում իր ընկերների և եղբոր հետ: Գիշերը՝ ժամը 3-ին, ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում քաղաքացիներից մեկի գլխին շիշ է ջարդվել:
Արտուրո Վիդալին սպառնում է 6-ից 10 ամիս ազատազրկում: