Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մտադիր է ամուսնանալ միանգամից երկու կնոջ հետ, վստահեցնում է բրազիլական «O Dia» պարբերականը:
Բրազիլիայում բազմակնությունն արգելված է, ուստի հարսանիքը կկայանա ԱՄՆ-ում:
Ռոնալդինյոն կամուսնանա Պրիսցիլա Կոելիոյի և Բեատրիս Սոուզայի հետ, իսկ արարողությունը կկայանա օգոստոսին Սանտա-Մոնիկայում, որտեղ նրանք միասին ապրում են:
Աղբյուրը նշում է, որ Ռոնալդինյոյի սիրելիները միմյանց հետ մտերիմ հարաբերություններ ունեն, իսկ ֆուտբոլի նախկին աստղն էլ, իր հերթին, կփորձի չնեղացնել աղջիկներին և նրանց միանման նվերներ կմատուցի:
Ռոնալդինյոն հայտնի է ՊՍԺ-ում, «Բարսելոնայում» և «Միլանում» իր ելույթներով: Բրազիլիայում ֆուտբոլիստը հասցրել է խաղալ «Գրեմիոյում», «Ֆլամենգոյում», «Աթլետիկո Մինեյրոյում» և «Ֆլումինենսեում»: Ռոնալդինյոն նաև մեկ տարի է անցկացրել մեքսիկական «Կերետարոյում»: