«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չարախոսներն ասում են, որ «Անտարես»-ը, Նիկոլ Փաշինյանին գրքի հրատարակության առաջարկ անելով, «սապոնվում է» իշխանությանը։
Այս նույն հնարքը այդ նույն մարդիկ օգտագործեցին 2008-2010 թվականներին. երիտասարդությանը Հայ Ազգային Կոնգրես շարժումից կասեցրեցին՝ տարածելով «Լևոնի զոմբիներ» «կոչումը»։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ ՀԱԿ շարժման լիդերներից մեկն էր։
Այս անգամ չի անցնի ձեր հնարքը։
Երբ Նիկոլը բանտում էր՝ Aramazd Ghalamkaryan-ի հետ այս գիրքը նախապատրաստել էինք հրատարակության։ Հա, նաև այդ ժամանակ ձեր ատելի «Անտարես»-ը «Հայկական ժամանակ» թերթի միակ գովազդատուն էր։ Հայաստանում այլ ընկերություն դուխ չունեցավ, կամ էլ անիմաստ գտավ գովազդատուն լինել այդ թերթի։
Բայց, բարեբախտաբար, ՀԱԿ-ի կազմակերպած պայքարի արդյունքում Նիկոլն այլ քաղբանտարկյալների հետ ազատվեց բանտից՝ համաներմամբ։
Եթե մենք «սապոնվել ենք» Նիկոլին, ապա այն ժամանակ ենք «սապոնվել», երբ դուք Սերժի ու Ռոբի տաքուկ տեղերում էիք թաքնվել։ Երբ ինչ խոսում էին, ասում էիք՝ մի քաղաքականացրու։
Հ.Գ. Ի դեպ, գրքի տպագրության առաջարկս արել եմ «Իմ քայլը» անող Նիկոլին։ Պայմանավորվածությունը ձեռք եմ բերել վարչապետի ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ»։