Մոսկվայի արևելքում զինված տղամարդը ընտանիք է պատանդ վերցրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով ՆԳՆ քաղաքային վարչության մամուլի ծառայությանը:
«Հաղորդման ստուգման ժամանակ պարզվել է, որ բնակարանում գտնվող տղամարդը առաստաղին է կրակել ու անօրինական կերպով տարածքում պահում է երեք անձից բաղկացած ընտանիքը, որը բնակվում է նշված բնակարանի հարևան սենյակում»,- ասել են մամուլի ծառայությունում:
Ներկա պահին տան շրջակայքը շղթայված է: