Ովքեր են իրականում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի դեմ պայքարող ակտիվիստներ Արթուրն ու Ապերը. aysor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ովքեր են իրականում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի դեմ պայքարող ակտիվիստներ Արթուրն ու Ապերը. aysor.am

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունն այսօր տեսանյութ է հրապարակել, ցույց տալով ընկերության գործունեության դեմ պայքարող ակտիվիստների իրական նպատակները։

aysor.am-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, հաղորդել է այն մասին, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել։ Արտադրության կանգ առնելու պատճառը տեղի մի խումբ կողմնակի անձանց գործողություններն են։


Մասնավորապես, մայիսի 17-18-ը, ինչպես նաև մայիսի 22-ից մինչև այսօր մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական և ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները և տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։ Նրանք փակել են նաև Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա։

Հանքաքարի արդյունահանման դադարեցումը իր հետ բերել է նաև «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից շահագործվող Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղի պարապուրդ (Հարավ-կովկասյան երկաթուղին Ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունն է Հայաստանում), որն ապահովում է նրա հասույթի գրեթե կեսը։ Ստեղծված իրավիճակում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ստիպված է կանգնեցնել նաև արտադրությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում։