«Դուք ինքնաքննադատող կնոջ էտալոն եք». Լիզա Ճաղարյանի հրապարակումը
Advertisement 1000 x 90

«Դուք ինքնաքննադատող կնոջ էտալոն եք». Լիզա Ճաղարյանի հրապարակումը

Արձակագիր Լիզա Ճաղարյանի հրապարակումը.

«Լավ, քանի հակահեղափոխությունը քնած է, ֆեյսբուքյան շաաաատ հետաքրքիր երկխոսությունից մի հատված դնեմ, բայց աթոռին նստած կկարդաք։ Նախապատմությունը սա է։ Մի երիտասարդ լուսանկար էր դրել Ֆեյսբուքում, որտեղ երկու այլ երիտասարդներ Չեխովի ու Գոգոլի հագուկապով, սանրվածքով էին, գրառումն էլ սա էր՝ Չեխովը և Գոգոլը Երևանում։

Իսկ հիմա իմ և մի աղջկա երկխոսությունից հատված.

ԱՂՋԻԿ – Սրանք նմանակողներ են, իրական Գոգոլն ու Չեխովը մահացել են

ԵՍ – Վաաաաաաաայ, իրո՞ք մահացել են, էս ինչ եք ասում։ Գոնե նախապատրաստեիք՝ նոր ասեիք։ Սրտից թույլ ժողովուրդ ենք, մի՞թե կարելի է այդքան դաժան լինել։

ԱՂՋԻԿ – Լրիվ լուրջ. կարող եք վիկիպեդիայում նայել

ԵՍ – Հա բա ոնց, անպայման կնայեմ, հո էսպես անգրագետ չեմ մնալու։

ԱՂՋԻԿ – Ափսոս Ձեզ պես մտածողները քիչ են

ԵՍ – Հա, իրոք շատ ափսոս, շա՛տ։

ԱՂՋԻԿ – Դուք ինքնաքննադատող կնոջ էտալոն եք․ հպարտանում եմ Ձեր ամեն բառով

ԵՍ – Այնպես շոյված եմ։ Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրն է»։



Նման նյութեր