Նելսոն Զուլոյան. աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչապետին
Advertisement 1000 x 90

Նելսոն Զուլոյան. աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչապետին

«Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչապետին` նախարարության նոր թիմի համար ճանապարհ հարթելու նպատակով։

Այսպես ավելի ճիշտ է։

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր նվիրյալներին և նախարարության ողջ աշխատակազմին (առանց բացառությունների)՝ համատեղ աշխատանքի համար։

Շնորհակալ եմ նաև պետական համակարգի և միջազգային կառույցների իմ բոլոր գործընկերներին` մարդկային ջերմ հարաբերությունների համար։

Հաջողություններ ու պատկերացումների իրականացում եմ մաղթում նոր թիմին՝ նախարար Թորոսյանի առաջնորդությամբ։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ֆեյսբուքյան իր ջում գրել է Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը, հրապարակելով նաև այս լուսանկարը:



Նման նյութեր