Երևանի Նոր Նորք վարչական շրջան Գալշոյան-Բադալ Մուրադյան փողոցների էստակադայի վրա իրենց վարած ավտոմեքենայով երկու անչափահաս վթարի է ենթարկվել. նրանք հիվանդանոցում են:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ նրանք մասնակցել են «Վերջին զանգին»: «Դեպքի մասին ահազանգը ստացվել է մայիսի 25-ին ժամը 07:55-ին: Անչափահաս երիտասարդները Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան-Բադալ Մուրադյան փողոցների էստակադայի վրա երթևեկելիս` դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով` հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ավտոմեքենայի վարորդը եղել է 2000 թվականին ծնված 18-ամյա Ավագ Ա.-ն, իսկ ուղևորը` 17-ամյա Սերգեյ Մ.-ն»,- ասացին ՀՀ ոստիկանությունից:
Տղաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: