Մարտիրոսյանի խճճված գործը. հոլիվուդյան ազդեցիկ պրոդյուսերին կհանձնեն Հայաստանին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մարտիրոսյանի խճճված գործը. հոլիվուդյան ազդեցիկ պրոդյուսերին կհանձնեն Հայաստանին. armeniasputnik.am

Հայկական կողմը բլոկբաստերների հայտնի պրոդյուսերին մեղադրում է ԱՄՆ–ում կնքված խարդախ գործարքի համար։

Մոսկվայի քաղաքային դատարանը երեկ օրինական է ճանաչել հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու` Ռուսաստանի Գլխավոր դատախազության որոշումը։ Այս մասին հայտնում է «Բիզնես FM»-ը։

Այսպիսով` Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է Ռուսաստանի Գլխավոր դատախազության որոշման օրինաչափ լինելն ու բավարարել հայ գործընկերների ` 50 միլիոն դոլար գողանալու գործի հետ կապված հարցումը։

Հիշեցնենք` Հայաստանում Մարտիրոսյանին մեղադրում են 50 միլիոն դոլարի խարդախություն անելու համար։ Քննության վարկածով` նա 97 միլիոն դոլարով վաճառել է ամերիկյան 20 ֆիլմերի իրավունքները` ավելի քան երկու անգամ բարձրացնելով ֆիլմերի արժեքը։

Սակայն պրոդյուսերը հայտնում է, որ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։ Բանն այն է, որ պրոդյուսերը պատրաստվում էր գեղարվեստական ֆիլմ նկարահանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների, Ղրիմի և Ռուսաստանի միացման մասին, ֆիլմում պետք է նկարահանվեին հոլիվուդյան աստղերը։

Նրա փաստաբան Դմիտրի Ռոշինն ասել է, որ պաշտպանող կողմը համաձայն չէ Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման հետ ու կրկին կփորձի դրա չեղարկմանը հասնել Ռուսաստանի Գերագույն դատարանում։

Ստեփան Մարտիրոսյանը Հայաստանի քաղաքացի է, սակայն ավելի քան 30 տարի է` ԱՄՆ-ում է բնակվում։ Նրան ձերբակալել էին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ նա գործերով մեկնել էր Մոսկվա։ Պարզվել էր, որ Ինտերպոլը փնտրում էր գործարարին։ Պաշտպանող կողմը զարմանում է, թե ինչու է հայկական կողմը ամերիկյան պրոդյուսերի դեմ մեղադրանքներ ներկայացրել, եթե այսպես կոչված խարդախ գործարքը ԱՄՆ-ի տարածքում է կնքվել։

30 տարի առաջ Մարտիրոսյանը տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ պրոդյուսերի կարիերա է սկսել։ Նա աշխատել է «Նոյեմբերի մարդը», «Փրկվածը», «Ֆրիլանսերներ», «Փախուստի ծրագիր» և այլ ֆիլմերի վրա։ Համենայն դեպս, այդպես է պնդում Մարտիրոսյանը։

armeniasputnik.am