Դերասան Միքայել Պողոսյանը, որն այսօր մասնակցում է մշակույթի գործիչների հետ վարչապետի հանդիպմանը, ասաց. «Սա երա՞զ է, թե՞ իրականություն»:
Դերասանը հիշեցրեց «Երևան ջան» ներկայացումը, որտեղ ներկայացրել էր իր երևակայական նախագահին, որը իր կոշիկն է հանում, երբ տեսնում է բոբիկ մարդկանց:
«Ես համոզված եմ, որ դուք բոլորին կոշիկ եք հագցնելու»,- ասաց դերասանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար: