Քիմ Քարդաշյանը մազերի գույնը կրկին փոխել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ հարսանիքի չորրորդ տարեդարձի տոնակատարության կապակցությամբ: Նոր արտաքինով տեսանյութը հեռուստաաստղը հրապարակել է իր Instagram- օգտահաշվի stories-ում:
Շիկահեր Քարդաշյանը սանրվածքն իր բաժանորդներին ցույց է տվել ուղեւորության ժամանակ՝ նստած ավտոմեքենայի հետեւի նստոցին: «Ես կրկին շիկահեր եմ դարձել: Բլոնդը Քանյեի՝ մազերի սիրած գույնն է, և ես մազերս ներկել եմ մեր հարսանիքի տարեդարձի կապակցությամբ»,- ասել է 37-ամյա Քարդաշյանը հոլովակում: Մինչ այդ նա մազերը բլոնդ էր ներկել 2017 թվականի սեպտեմբերին, իսկ 2018 թվականի փետրվարին հավելել էր վարդագույն երանգ: Մարտ ամսին Քարդաշյանը վերադարձրել էր իր բնական մուգ գույնը: