Երգչուհի Մարտա Կիրակոսյանը, որը երգարվեստում է շատ փոքր տարիքից, առաջին անգամ հանդես կգա մենահամերգով: Մարտայի առաջին մենահամերգը կկայանա վաղը՝ մայիսի 26-ին, Երգի պետական թատրոնում, որտեղ նաև աշխատում է երգչուհին:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարտան պատմել է, թե ինչ ծրագիր է սպասվում մենահամերգին, քանի երգ է ներկայացնելու և ովքեր են լինելու համերգի հատուկ հյուրերը:
«Արթուր Գրիգորյանն ու նրա դուստրը՝ Մանե Գրիգորյանն են ինձ «հրահրել» այս մենահամերգին:) Ես՝ իքնս էլ, իհարկե, միշտ ցանկություն ունեցել եմ մենահամերգով ներկայանալու, սակայն համարձակություն չէի ունենում»,- անկեղծորեն խոստովանում է նա:
Վաղը Մարտան հանդիսատեսին կներկայացնի մոտ 20 երգ. «Կլինեն նաև դուետներ Արթուր Գրիգորյանի, Կարեն Սևակի, Նորայր Գաբոյանի, Հայկ Կարապետյանի հետ, ինչպես նաև երգելու եմ Ֆելիքս Խաչատրյանի, Էրիկի, Գրիգոր Կյոկչյանի, Ռուսլան Էլյազյանի և Երգի պետական թատրոնի մեր խմբի հետ»,-մանրամասնեց երգչուհին՝ հավելելով, որ կհնչեն պրեմիերաներ: Համերգի ընթացքում ելույթ կունենան նաև Մարտայի աշակերտները:
2017 թ-ին Մարտան մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: