Թեստ, որը կօգնի հասկանալ ձեր բնավորությունը։ Պարզապես ընտրեք աղջկա ստվերը։
#1 Պաշտում եք ազատությունը։ Ձեզ համար գոյություն չունեն սահմանափակումներ, շրջանակներ։ Գերադասում եք ապրել՝ վայելելով ամեն վայրկյանը։ Չեք սիրում լուրջ հարաբերություններ, րոպեական հետաքրքրությունները ձեզ ավելի շատ են դուր գալիս։
Լավատես եք, չեք ցանկանում, որ ձեր կողքին բողոքող, հոռետեսական տրամադրությամբ մարդիկ լինեն։ Ձգտում եք զուր ժամանակ չվատնել, հասնել նպատակներին։ Մարդիկ ձգտում են լինել ձեր կողքին, քանի որ լիդերի հատկություններ ունեք։
#2 Որպես կանոն՝ այս թեստն անցնող մարդկանց 1/5-ն ընտրում է այս տարբերակը։ Յուրահատուկ եք, քիչ ընկերներ ունեք, սակայն նրանք իսկական ընկերներ են։ Կանեք հնարավոր ամեն բան՝ դժվար պահին նրանց օգնելու համար։ Հավատարիմ եք, սակայն երբեմն դժվարանում եք կարևոր որոշումներ կայացնել։
Ձեզ համար դժվար է զգացմունքների մասին խոսել մարդկանց հետ։ Բայց եթե հանդիպեք մեկին, ում անբողջությամբ կվստահեք, կկարողանաք բացահայտել բոլոր գաղտնիքները։
#3 Ցանկացած միջավայրի «հոգին» եք։ Լավ եք զգում անծանոթների ներկայությամբ։ Ձեզ կարելի է հանրության սիրելին անվանել։ Նույնիսկ, երբ միայնակ եք, չեք ձանձրանում, քանի որ սիրում եք երազել և ծրագրեր կազմել։ Բաց չեք թողնի ճանապարհորդելու հնարավորությունը։ Ընտանիք ունենալու դեպքում ժամանակի մեծ մասը կանցկացնեք մտերիմների հետ։
Նյութը blacklogic-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը