Հիվանդություն, որի ժամանակին ախտորոշումն ու բուժումը կարող է փրկել ձեր կյանքը։ Fabiosa.com-ը ներկայացրել է 5 նշան, որոնք կարող են վկայել հիվանդության առկայության մասին։
Գունատ մաշկ։ Լեյկոզը բնորոշվում է արյունաստեղծման խանգարումներով, ինչի արդյունքում կարող է անեմիա զարգանալ։ Սա էլ մաշկի անոմալ գունատության պատճառ է դառնում։
Քրոնիկ հոգնածություն։ Ինչպես այլ լուրջ հիվանդությունների դեպքում, լեյկեմիայի ընթացքում նկատելիորեն մեծանում է օրգանիզմի կողմից էներգիայի ծախսը։ Չափազանց հոգնածության զգացումը, որն առաջանում է առանց տեսանելի պատճառի, լեյկեմիայի տիպիկ նշաններից է։
Վարակներ կամ տենդ։ Լեյկեմիան հանգեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների հաճախակի առաջացման, քանի որ իմունային համակարգը կտրուկ թուլանում է։ Չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին։
Դժվարացած շնչառություն։ Եթե դժվարությամբ եք շնչում նույնիսկ փոքր ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ հետագա հետազոտությունների կատարման համար։
Վերքերի դանդաղ ապաքինում։ Լեյկեմիայի դեպքում նույնիսկ փոքր վերքերը, կտրվածքները երկար ժամանակ չեն ապաքինվում։ Կարող է նկատվել նաև հակվածություն կապտուկների առաջացմանը։
Նշանների առկայության դեպքում հարկավոր չէ խուճապի մատնվել, պարզապես դիմեք մասնագետի, ով կնշանակի հետագա հետազոտությունները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը