
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի առաջարկով մինչև հունիսի 1-ը սկսում են ֆլեշմոբ-ակցիա՝ յուրաքանչյուրը 10 րոպե հեքիաթ կամ բանաստեղծություն կարդալով իր, ծանոթ-բարեկամների, ընկերների, կամ ՝ պարզապես անծանոթների երեխաների համար՝ կոչ անելով բոլորին միանալ ակցիային: