Արթուր Դանիելյանի հրապարակումը.
«Ձեզ վերջին երկու օրվա ընթացքում տեղի ունեցած երեք տարբեր իրադարձությունների մասին տեղեկացնեմ: Դուք ձեր համար գցեք բռնեք:
Նախ Աստանայում կայացած ՀԱՊԿ Անվտանգության Խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցած մեր նոր ԱԽՔ-ը շոշափել է մի շարք գլոբալ անվտանգության խնդիրներ ու չգիտես ինչու բառ անգամ չի ասել Ադրբեջանի հետ կապված անվտանգության խնդիրների մասին:
Այնուհետև հայտնի դարձավ, որ Փարիզում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի մեջ բացակայում է դեռ 2015 թվականին ամրագրված մի դրույթ, որը վերաբերվում էր հակամարտության գոտիների ուսանողների և դասախոսների Եվրոպական կրթական ծրագրերում ներգրավելու անհրաժեշտության մասին: Պարզվում է, որ տուրիստական այցելություններին նմանվող գործուղումներից ջանասիրաբար բողոքող ԿԳ նախարարը մեկնելով Փարիզ ոչ ելույթ է ունեցել, ոչ էլ փորձել Արցախյան գիտակրթական խնդիրները բարձրացնել կամ գոնե իր նախորդի արած աշխատանքը ջուրը չգցել…
Եվ վերջապես սփյուռքի նախարարությունը մեզ տեղեկացրեց որ որորշել է հեռացնել «Դու ինչ ես անում Արցախի համար» գրությամբ պաստառները որովհետև նախարարի ասելով «Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլևս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից»: Ու ինձ հետաքրքիր է «հարմայական ու կոշտ» տոնից խոսող նախարարը իր վարչապետի ելույթները երբևիցե լսե՞լ է, էլ չասեմ ֆեյսբուքյան իրենց պրոպոգանդիստների տոնի մասին: Թե պարզապես մի բան էր պետք հորինել Արցախի մասին պաստառը հեռացնելու պատրվակ ստեղծելու համար:
Առաջին երկու լուրը առանց եզրափակիչ երրորդ լուրի մի տեսակ անավարտ կհնչեին, համաձայնե՜ք: Լիքը այլ մեկնաբանություն կարող եմ գրել այս ամենի շուրջ, բայց էս անգամ էլ կլռեմ»: