Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինը Երևանի «Հայկ և Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում լսողության խնդիրներ ունեցող հայ երեխաներին մոտ 100 լսողական սարքեր բաժանեցին:
Երեք օրերի (մայիսի 27-29) ընթացքում Starkey Hearing Technologies-ը Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին 2500 լսողական սարքեր կբաժանի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Starkey Hearing Foundation-ի ներկայացուցիչներ Հայկուի և Արմեն Կավուկչյանները նշեցին, որ Էլթոն Ջոնն այս կազմակերպության բարի կամքի դեսպանն է և նրանց հետ բազմիցս տարբեր երկրներ է այցելել: Նա նաև ընկերություն է անում ընկերության հինադիր Ուիլյամ Օսթինի հետ:
Երևանում միջոցառման ժամանակ Էլթոն Ջոնն անձամբ մի քանի սարքեր բաժանեց: «Օգնելը մարդու կոչում է», – ասաս նա:
Միջոցառմանը ներկա էր նաև ԱԺ նախագահ և «Արաբկիր» հիմնադրամի նախագահ Արա Բաբլոյանը: Հիմնադրամին պատկանող «Արաբկիր» ԲԿ-ն զբաղվում է լսողական խնդիրներ ունեցող երեխաների բուժմամբ: