«Աստված օրհնի Հայաստանը». Էլթոն Ջոնն՝ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հետ. style.news.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Աստված օրհնի Հայաստանը». Էլթոն Ջոնն՝ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հետ. style.news.am

«Աստված օրհնի Հայաստանը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ «Նոյան տուն» ռեստորանում ընթրելուց հետո ասաց Էլթոն Ջոնը, որին ռեստորանի մուտքի մոտ սպասում էին երկրպագուները:

NEWS.am STYLE-ի լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանն Էլթոն Ջոնի համար, բրիտանացի երաժիշտը պատասխանեց.

«Ֆանտաստիկ: Աստված օրհնի Հայաստանը»:

Էլթոն Ջոնից հետո ռեստորանից դուրս եկան ՀՀ նախագահը, ապա Նիկոլ Փաշինյանն իր կնոջ հետ:

Մեր հարցին, թե ինչի մասին են զրուցել Էլթոն Ջոնի հետ, վարչապետը պատասխանեց՝ «Դեսից-դենից»:

Ռեստորանի մենեջերն էլ հավելեց, որ Էլթոն Ջոնը համտեսել է ֆրանսիական խոհանոցի ուտեստներ և շատ է հավանել: