«Իշխանափոխություն որ չլիներ՝ էդ խազն էլ չէին քաշի». Սասուն Միքայելյան. aravot.am
Advertisement 1000 x 90

«Իշխանափոխություն որ չլիներ՝ էդ խազն էլ չէին քաշի». Սասուն Միքայելյան. aravot.am

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը պահանջում է անհապաղ ազատ արձակել Սամվել Բաբայանին եւ հաշվի առնելով, որ նա ինչ-որ անհայտ մարդ չէ, ազգի հերոս է, նրա նկատմամբ այլ մոտեցում դրսեւորել: Ըստ Եղիազարյանի, սա հեղափոխություն է, հետեւաբար այն պետք է ուղեկցվի բանտերից մարդկանց ազատ արձակելով: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց. «Այո, հեղափոխություն է եղել, այն կապիտալիզացիայի փուլում է, եւ դատարաններին որեւէ մեկը իրավունք չունի ցուցումներ տալու: Պրոցեսներ կան, կոնկրետ Սամվել Բաբայանի մասով Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը միջնորդություն են ներկայացրել՝ դատարանը կքննարկի»:

«Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Այո, ես ստորագրել էի, որ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխվի, քննություն գնա, նա ազատության մեջ լինի…Իսկ ո՞վ չի գտնում, որ Սամվել Բաբայանը ազգի հերոս է, պիտի իր կողմնակիցնե՞րը գտնեն»: Հարցին՝ ասում են՝ ինչո՞ւ Փաշինյանը ժամ առաջ չի ազատում Սամվել Բաբայանին, թող անհապաղ ազատեն բանտախցից՝ նա պատասխանեց. «Հեղափոխության առաջնորդը Փաշինյանն է, այսօր վարչապետ է, ես ստորագրել եմ, Աղազարյանը, որը կուսակցությունից է, ստորագրել է, պարզ չի՞»:

Մենք փոխանցեցինք ցուցարարների քննադատությունը, որ կալանավորի համար մեկ ժամն անգամ նշանակություն ունի, պատի վրա ամեն օրը խազ են քաշում ու սրտատրոփ սպասում՝ Միքայելյանը պատասխանեց. «Իշխանափոխություն որ չլիներ՝ էդ խազն էլ չէին քաշի»:

Ամբողջությամբ՝ aravot.am



Նման նյութեր