Պետական վերահսկողական ծառայությունը բուհերում վերահսկողություն կիրականացնի
Advertisement 1000 x 90

Պետական վերահսկողական ծառայությունը բուհերում վերահսկողություն կիրականացնի

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշում է, որ սկսելու է վերահսկողական գործառույթ իրականացնել բուհերում: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Սանասարյանը հավաստիացրեց, որ չեն լինելու արատավոր երևույթներ՝ կոռուպցիա, հովանավորչություն, ամենաթողություն, և կլինեն նոր բացահայտումներ թե Երևանի պետական համալսարանում և թե մյուս բուհերում: «Իմ հարազատները, ընկերները չեն լինելու արտոնյալներ: Կառավարությունը և հարակից բոլոր կառույցները լինելու են առողջ, և ես  իմ պաշտոնավարման վերջում ամեն ինչ անելու եմ ասելու համար. «Հաջողություն կոռուպցիա, դու այլևս չկաս»,-նշեց Սանասարյանը:

Սանասարյանը տեղեկացրեց, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե քաղաքացիների կարծիքով որ ոլորտներում է հարկավոր առաջինը ստուգումներ իրականացրել, իսկ ծառայության առաջիկա քայլերի մասին իրազեկելու նպատակով առաջիկայում կհրավիրի մամուլիս ասուլիս: