Տարոն Մարգարյան. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ»
Advertisement 1000 x 90

Տարոն Մարգարյան. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ»

Սիրելի’ հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ։

Մենք հիշում և հպարտանում ենք մեր պատմական էջերով, մեր հերոսներով, որոնց շնորհիվ այսօր կանք և ունենք մեր երկիրը: Ու հենց նրանց սխրանքի շնորհիվ հնարավոր եղավ կերտել մեր ապագան՝ դառնալով ավելի ուժեղ ու պաշտպանված:

Արժանապատվորեն շարունակենք մեր նախնիների շնորհակալ գործը, շենացնելով և հզորացնելով մեր հայրենիքը՝ ավելի զարգացած, ամուր և բարեկեցիկ երկիր կերտելու հաստատակամությամբ:

Երևանի քաղաքապետ, Տարոն Մարգարյան



Նման նյութեր