ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած հայտնաբերված կապի կապիտանն ինքնասպանություն է գործել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Այս պահին նախաքննության առաջին փուլում տեղեկություններ կան, որ ինքնասպանություն է եղել»,-ասաց նա։ Հիշեցնենք` մայիսի 26-ին, ժամը 13-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կապի վաշտի ննջասենյակում հայտնաբերվել էր կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանի դին` կրծքավանդակի շրջանում միջանցիկ հրազենային մահացու վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ