Սա տոն է, որին պետք է սրբության աստիճան վերաբերվենք. Արսեն Գրիգորյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Սա տոն է, որին պետք է սրբության աստիճան վերաբերվենք. Արսեն Գրիգորյան. life.panorama.am

Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Ճիշտ մեկ դար առաջ՝ 1918-ի մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և այդուհետ մայիսի 28-ը Հայաստանի պատմության մեջ մնաց որպես հաղթական ամսաթիվ:

Տոնական օրվա կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի հետ:

«Շնորհավորում եմ բոլորիս, սա տոն է, որին պետք է սրբության աստիճան վերաբերվենք: Այսօր մեր պետականության վերականգնման 100-ամյակն է, և ուրախ եմ, որ այսօրր հայերն այնպիսի գիտակցության մակարդակի են, որ կարողանում են ըստ արժանվույն բավականին բարձր արժևորել ու գնահատել օրվա կարևորությունը: Կարծում եմ՝ բոլորս էլ գիտակցում ենք, որ այսօրվա մեր անկախությունը, ազատությունը, պետականությունը չէր լինի, եթե 100 տարի առաջ մեզ համար, մեր ինքնության հարատևման համար չպայքարեին և չզոհվեին հազարավոր հայորրդիներ: Նրանք Սարդարապատւմ, Բաշ-Ապարանոււմ, Ղարաքիլիսայում և շատ այլ վայրերում կենաց-մահու կռիվ տվին՝ հանուն մեր այսօրվա և հանուն մեր ապագայի: Ինձ համար ամենաուրախալին այնն է,  որ այս ամենը ոչ միայն մենք կամ մեզնից ավելի ավագներն են գիտակցում ու գնահատում, այլ նաև մեր անկախության սերունդը՝ մեր երիտասարդությունը, որոնց համար կարևոր է շարունակել այն պայքարը, որը եկել է դարերի խորքից և ամրագրվել է Սարդարապատի, Արցախյան հերոսամարտերով»,- նշեց Արսեն Գրիգորյանն ու շարունակեց.

«Ես իսկապես անասելի երջանիկ եմ, որ այսօրվա մեր երիտասարդությունը տեր է կանգնում իր երկրին, իր պատմությանը: Այսօր մենք աննկարագրելի հպարտության զգացումով տոնում ենք մեր Առաջին Հանրապետության 100-ամյակը: Մենք ունենք մեր պետականությունը, մեր հայոց հզոր բանակը, որի հզոր զինվորն է մեր անկախության սերնդի հայորդին»:

life.panorama.am



Նման նյութեր