«ԳարիկՍոնա» նախագծի համերգային ակտիվությունը միշտ մեծ է եղել և հերթական համերգը կանխատեսելի էր մինչև այս տարվա փետրվար։ Երեկ «Կամի» ակումբում կայացած համերգն առանձնանում էր իր կարևորությամբ։ Սա Գարիկի վերադարձի համերգն էր 4 վիրահատությունից և չքայլելու վտանգը հաղթահարելուց հետո։ Tert.am Life–ը ներկա է եղել երեկոյի ու ֆիքսել հետաքրքիր պահերը։
Tert.am Life–ին տված բացառիկ հարցազրույցումԳարիկն ասել էր, որ չքայլելու վտանգի առաջ իր համար ամենաբարդը երաժշտական ակտիվությունից մտովի հրաժարվելն էր, ուստի միայն այս համերգից հետո նա իր համար փաստեց, որ ամեն ինչ անցյալում է, հիմա արդեն առողջացման փուլն է։
«Ոչ պաշտոնապես համերգն անվանել էինք «Վերադարձ»։ Որքան էլ զգայի, որ ոտքի վրա եմ, տանը նվագեի, դա, որպես փաստ, ոչ մի կերպ չէր հաստատվում, եթե այս համերգը չկայանար»,– ասաց Գարիկն ու հավելեց, որ վերադարձի «համն» առաջին անգամ զգացել է 2 օր առաջ` Վերջին զանգին նվիրված համերգին։ Այս անգամ ծրագիրը մեծ էր, զգացողությունները` առավել ամբողջական։
Ամբողջությամբ՝ life.tert.am