
Մարդկանց մի մասը հատկապես սիրում է և հակված է արտահայտել իր զգացմունքներն ու կապվածությունը: Նրանք կարող են գոռալ իրենց սիրո մասին, հոգ տանել սիրելիի մասին կամ ամեն վայրկյան հիշեցնել իրենց զգացմունքների մասին:
Խեցգետին: Խեցգետինները շատ կապված են մտերիմների հետ: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները որևէ բան են զգում մարդու հանդեպ, չեն կարող չարտահայտել զգացմունքները: Հարաբերություններ ունենալու դեպքում Խեցգետինները զուգընկերոջը մշտապես համբույրներ ու գրկախառնություն են նվիրում:
Առյուծ: Առյուծները սիրում են հիանալ ու սիրել: Զուգընկերը պետք է շատ ուշադրություն հատկացնի կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին: Այդ դեպքում Առյուծը քնքշանք է նվիրում զուգընկերոջը, հոգ տանում նրա մասին:
Կշեռք: Կշեռքները շատ ռոմանտիկ են: Նրանք հոգ են տանում սիրելիի մասին, արտահայտում իրենց կապվածությունը: Կշեռքները սիրելիին զարմացնում են նաև նվերներով:
Ձկներ: Ձկները սիրում են իրենց կապվածությունը տարբեր կերպ արտահայտել: Երբ զուգընկերն իրեն ճնշված է զգում, Ձկներն ամուր գրկում են նրան:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը