ՃՏՊ Սասունցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկ. ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Advertisement 1000 x 90

ՃՏՊ Սասունցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկ. ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը մայիսի 28-ին, ժամը 15:08-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին ու գազատար խողովակին և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 35 RO 005 (վարորդը՝ Ռ. Ե., ծնված 1989 թ.) և «Toyota Camry» մակնիշի 99 VV 109 պետհամարանիշերով (վարորդը՝ Գ. Ք., ծնված 1992 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով 35 RO 005 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին ու գազատար խողովակին և կողաշրջվել:

Ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ռ. Ե.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Ք.-ն ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել:

Փրկարարներն ուղղել են 35 RO 005 պետհամարանիշով ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները: