Երեկ Հանրապետության հրապարակում կայացավ Առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրած տոնական համերգ, որի ընթացքում իրենց կատարումներով ներկայացան հայկական շոու բիզնեսի երգիչ-երգչուհիները: Պարզվում է՝ համերգի ընթացքում մի քանի երգիչ-երգչուհիներ ելույթ չեն ունեցել, որոնցից մեկն էլ երգչուհի Սոնա Շահգելդյանն է, ով BlogNews.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել.
«Ամեն տարի երբ հրապարակում համերգ է եղել, ես ընդհանրապես հրավիրված չեմ եղել և երբեք չեմ խնդրել, որ ինձ հրավիրեն որևէ համերգի: Այս անգամ ինձ հրավիրել էին, որպեսզի երգեի համերգի երկրորդ հատվածում և որքանով տեղյակ եմ, համերգը ուշացումով է սկսվել: Ես միշտ եղել եմ արդարության կողմնակիցը, ուրիշների նման չեմ քծնում․ կարծում եմ՝ հանդիսատեսը դրա մասին շատ լավ գիտի: Առհասարակ, ես ոչ ոքի չեմ ուզում վիրավորել, քանի որ կյանքն այս համերգով չի սահմանափակվում: Հրավերը ստացել եմ և քանի որ ելույթ էի ունենալու ժողովրդի համար, համաձայնվել եմ»,- պատմում է Սոնան:
Ի դեպ՝ ըստ երգչուհու՝ համերգին թույլ չեն տվել երգել նաև «Նեմրա» խմբին, Գաբի Գալոյանին. «Շատ երգիչների անուններ կային, բայց հիմա չեմ հիշում: Կազմակերպիչները պատճառաբանել են, որ համերգն ավարտվել է, բայց եթե դեռ երկրորդ բաժնի երգիչները չեն երգել, ինչպե՞ս կարող է համերգը վերջանալ: Ես նաև իմ սոցէջերում էի նշել, որ այս մասին բարձրաձայնելու եմ և այս ամենն այսպես չեմ թողնելու: Յուրաքանչյուրը պետք է իր պատասխանը տա: Բացի դրանից՝ ես երեկ հասցրել եմ երգել մի քանի տեղերում, այդ ամենից զատ՝ եկա Հարապետության հրապարակ՝ սրտանց երգելու ժողովրդի համար: Կարծում եմ՝ շատերը գիտեն, որ ես միշտ էլ ժողովրդի կողմից եմ եղել, ոչ թե հեղափոխությունը եղավ, իսկ ես ծաղկի նման ծաղկեցի»:
Ամբողջությամբ՝ blognews.am