Նեյրովիրաբույժները փորձել են պարզել, թե ինչպե՞ս էր ժամանակին փոփ արքա Մայքլ Ջեքսոնը խախտում ձգողականության օրենքը իր տեսահոլովակներում: Նրա անհավանական և անհնարին թվացող շարժումները առաջին անգամ ցուցադրվեցին «Smooth Criminal» երգի տեսահոլովակում 1987 թվականին: Հետազոտության հեղինակներ նշում են, որ անգամ շատ մարզված մարդը չի կարողանա անել նման պարային շարժումներ, և փորձում են բացատրել Ջեքսոնի ֆենոմենը: Journal of Neurosurgery: Spine-ում հրապարակված հետազոտությունը կոչվում է «Ինչպե՞ս է Մայքլ Ջեքսոնը մարտահրավեր նետում ողնաշարի բիոմեխանիկայի մասին մեր պատկերացումներին»:
Ջեքսոնը իր հայտնի տեսահոլովակում, ինչպես նաև կենդանի կատարումների ժամանակ առաջ է խոնարհում ուղիղ մարմինը 45 աստիճանով: Մասնագետները նշում են, որ ամենաճկուն մարդը կարող է ուղիղ մարմինը առաջ իջեցնել միայն 20 աստիճան անկյան տակ: Եզակի դեպքերում անկյունի թեքությունը կարող է լինել 25 կամ 30 աստիճան: Կա տարածված վարկած, ըստ որի՝ Ջեքսոնը օգտագործում էր կոշիկի կրունկի հատուկ կառուցվածք, որը մեխի օգնությամբ թույլ էր տալիս նրան առաջ իջնել 45 աստիճան անկյամբ: Սակայն հետազոտության հեղինակները նշում են, որ անգամ այդ դեպքում 45 աստիճանը անհավանական ցուցանիշ է:
Հետազոտության հեղինակները չեն նշում, թե ինչ խորամանկություն է օգտագործել հայտնի երաժիշտը, սակայն նրանք բազմաթիվ օրինակներով ցույց են տալիս, որ ճկուն մարմին ունենալու և հատուկ կոշիկներ կրելու մասին վարկածները պարզապես միֆ են: Ըստ ներկայացված օրինակների՝ մի շարք սպորտսմեններ և պրոֆեսիոնալ պարողներ շատ ծանր վնասվածքներ են ստացել Ջեքսոնի պարը կրկնել փորձելու պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան