Սաուդյան Արաբիայի Կոնսուլտատիվ խորհուրդը (օրինախորհրդակցական մարմին) ընդունել է օրենք, որը կանանց պաշտպանում է ագրեսիայի բոլոր ձևերից և սեռական ոտնձգություններից:
Ինչպես հայտնել է Arab News հրատարակությունը, նման միջոցները թագավորության պատմության մեջ սահմանվում են առաջին անգամ և առավելապես կոչված են ապահովել կին ավտոմոբիլիստների անվտանգությունը, որոնք արդեն հունիսի 24-ից կկարողանան առանց տղամարդկանց ուղեկցության ազատորեն ճանապարհորդել թագավորությունում:
«Ընդունված օրենքն ուղղված է հետամտումների դեմ պայքարին, կօգնի կանխել բռնարարքները, պատժել մեղավորներին և պաշտպանել զոհերին: Օրենքի գործողությունը տարածվում Է բոլոր տարիքի երկու սեռերի ներկայացուցիչների վրա»,-ասել է Կոնսուլտատիվ խորհրդի անդամ Հոդա ալ Խելայսին: Այսուհետև սեռական ոտնձգության մեջ մեղադրվողին սպառնում է երկուսից մինչև հինգ տարվա ազատազրկում կամ 26,6 հազար դոլարից մինչև 80 հազար դոլար տուգանք՝ կախված հանցագործության ծանրությունից:
Վիճակագրության համաձայն, 2014 թվականին Սաուդյան Արաբիայում այս կամ այն ձևով սեռական ոտնձգությունների է ենթարկվել 18-ից մինչև 48 տարեկան կանանց 80 տոկոսը: 2016 թվականին տուժածների թիվը ավելացել է 11,4 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: