ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մայիսի 29-ին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադառնալով մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակին նվիրված համերգային ծրագրին` ասաց, որ նորագույն տեխնոլոգիաների ներմուծումն ու գործարկումը դրական ազդեցություն ունեցան համերգային ծրագրում:
Նա խոսեց նաև բովանդակության մասին ու ընդգծեց, որ տոնի զգացողությունը մի քիչ պակասում էր: Նախարարը շեշտեց, որ կցանկանար, որոշ երգեր ավելի հաղթական լինեին:
«Երբ ստանձնեցի նախարարի պաշտոնը, ինձ այն ժամանակ տեղեկացրեցին, որ ՀՀ մշակույթի նախարարությունը համերգային ծրագրի բովանդակության համար պատասխանատվություն չի կրում»,- նշեց նախարարը: