Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) շնորհավորել են քաղաքական բոլոր ուժերին և առաջին հերթին հայ ժողովրդին՝ զսպվածության և քաղաքական հասունության համար, որոնք դրսևորվել են վերջին ցույցերի և հետագա իշխանափոխության ընթացքում, որը տեղի ունեցավ խաղաղ պայմաններում՝ համաձայն սահմանադրական դրույթների և սկզբունքների:
Գալատին և Լովոչկինան իրենց մտահոգությունն են հայտնել սոցցանցերում նախկին իշխանությունների հասցեին ուղղված «ատելության խոսքի» դրսևորումների կապակցությամբ: Հայաստան կատարած այցի ընթացքում համազեկուցողները շեշտել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Ամբողջությամբ՝ aravot.am