
Ինչպես ասում են՝ 2 լուր ունենք՝ վատ և լավ: Որի՞ց սկսենք: Դե… տարիներ շարունակ ՀՀԿ-ական գործիչների ծառայությունից խուսափած լինելու փաստը երեսով տալու ավանդույթը շարունակելով՝ արձանագրենք, որ գործող կառավարությունը հիմնականում զինծառայությունը շրջանցած մարդկանցից է բաղկացած: Հայաստանն, այո՛, այն երկիրն է, որտեղ բանակում չծառայելը միշտ երեսով են տալու՝ անկախ նրանից ասպիրանտուրայի միջոցով ես ազատվել, թե գժի թղթով: Իսկ լավ լուրն այն է, որ առաջին անգամ երկրի ղեկին կանգնած մարդու որդին մեկնում է ծառայության ու, սեփական դիմումի համաձայն, ծառայելու է Արցախում: «Ու՞մ համար գնամ ծառայեմ, նրանց տղերքը ծառայու՞մ են, որ ես ծառայեմ» թեման համարենք վերջնականապես փակված: