Չեմ կարծում, որ ԼԳԲՏ համայնքին աջակցությունը, պոպուլարիզացիան բխում է ՀՀ ազգային ու պետական շահերից. Է. Շարմազանով. tert.am
Advertisement 1000 x 90

Չեմ կարծում, որ ԼԳԲՏ համայնքին աջակցությունը, պոպուլարիզացիան բխում է ՀՀ ազգային ու պետական շահերից. Է. Շարմազանով. tert.am

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դեմ չէ բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի արվեստին և Հայաստան գալուն, սակայն դեմ է ԼԳԲՏ քարոզին: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԼԳԲՏ հանրության օգնելու Էլթոն Ջոնի նախաձեռնության ի պատասխան մեջբերեց Վազգեն Սարգսյանի խոսքը:

«Եթե ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների և հոմոսեքսուալների իրավունքների պաշտպան, ես աղանդավորների և հոմոսեքսուալների իրավունքների պաշտպան լինել չեմ կարող: Սա է իմ պատասխան այդ քարոզին»,- ասաց նա:

«Արժևորում է ավանդական արժեքները և մի բան եմ հասկանում, որ մենք մեր պապերից ավելի խելացի չենք, մենք պետք է ապրենք այն արժեքային համակարգով, որով ապրել են մեր պապերը:

Չեմ կարծում, որ ԼԳԲՏ համայնքին աջակցությունը, պոպուլարիզացիան բխում է ՀՀ ազգային ու պետական շահերից: Ես դեմ եմ»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ինքը դեմ չէ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց, այլ դեմ է քարոզին: Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ սեռական կողմնորոշումից, իրավունք ունի ապրել ՀՀ-ում ինչպես բոլորը:

«Հո, ֆաշիստ չեմ, որ իրենց դեմ լինեմ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Ամբողջությամբ՝ tert.am

 



Նման նյութեր