
Մարզպետների վերաբերյալ քննարկումները Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև են ընթանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Քննարկումներն ընթացքի մեջ են, բովանդակային մասով չեմ կարող անդրադառնալ և քննարկումներն ընթանում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»,- հայտնեց Իվետա Տոնոյանը:
Թե որ մարզերում մարզպետներ ունենալու նախընտրություններ ունի ԲՀԿ-ն, Իվետա Տոնոյանը չկարողացավ պատասխանել։ «Գագիկ Ծառուկյանն ինքն անձամբ զբաղվում է այդ հարցով»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավոր է, որ Վայոց ձորի մարզպետ նշանակվի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով նախկինում նույն մարզի մարզպետն է եղել, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ մարզպետների հետ կապված քննարկման բովանդակային մասով այս պահին որևէ բան ասել չեմ կարող»:
Հիշեցնենք, որ տարածքային կառավարման նախարար, ՔՊ վարչության փոխնախագահ
Սուրեն Պապիկյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ բոլոր մարզպետները փոխվելու են և այն քաղաքական ուժերը, ովքեր ներգրավված են Կառավարության մեջ, կունենան նաև մարզպետներ: