Լույս մայիսի 30-ի գիշերը Փարիզում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով հեղեղվել են փողոցները և մետրոյի մի քանի կայարաններ: Այդ մասին հայտնել է Local տեղեկատվական ինտերնետ-պորտալը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ գնացքները կանգ չէին առնում 11-րդ և 7-րդ ուղեգծերում գտնվող Ժուրդեն և Կրեմլեն-Բիսետր կայարաններում:
Բացի այդ, ընդհատվել է Փարիզի մետրոպոլիտենի առաջին գծի աշխատանքը: Այն մինչ այժմ վերականգնված չէ: Պորտալի տեղեկատվությամբ՝ անբարենպաստ եղանակի պատճառով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հարկ է եղել 450 մարդու տարհանել Փարիզի հարավ-արեւմուտքի Շատնե-Մալաբրի կոմունայի շենքերից:
Si vous prenez le #métro ce soir n’oubliez pas vos bottes !@ClientsRATP #paris #Orage pic.twitter.com/FKoiC0PIKL
— Sebastien Mabile (@SebastienM) May 29, 2018