Վիզաժիստ Քանդի Ջոնսոնը YouTube-ում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Քիմ Քարդաշյանը մեյքափի օգնությամբ դարձել է դիսնեյյան արքայադուստր և փորձում է իր չորս տարեկան դստերը՝ Նորթին, համոզել, որ նրա հետ Facetime-ով խոսում է ոչ թե մայրը, այլ արքայադուստր Ժասմինը: «Սա արքայադուստր Ժասմինն է»,- դստերն ասում է 37-ամյա Քարդաշյանը:
«Դու իրականում Քիմն ես»,- պատասխանում է Նորթը: «Ոչ, դա այդպես չէ: Ես Ժասմինն եմ: Քո մայրը ինձ տվել է քո հեռախոսահամարը և խնդրել է զանգարահել քեզ ու ասել, որ նա արդեն տուն է գալիս գորգ-ինքնաթիռով»,- փորձել է համոզել Քարդաշյանը:
Ավելի ուշ Նորթը հոլովակում նկատել է, որ մոր ձայնը նման չէ Ժասմինի ձայնին: Հեռուստաաստղին դիենեյյան արքայադստեր կերպափոխելու համար Ջոնսոնը նկարել էր հերոսուհուն բնորոշ հոնքեր, օգտագործել էր կոնտուրինգ և վառ-կարմիր շրթներկ: