Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Հովհաննես Բաչկովը և Նարեկ Մանասյանը կպայքարեն «Governor Cup»-ի ոսկե մեդալների համար:
Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ընթացող «Governor Cup»-ի մրցաշարում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Պավել Ֆյոդորովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը ոսկե մեդալի համար մենամարտում ուժերը կչափի Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Մուսլիմ Հաջիմագոմեդովի հետ: