Վարորդից` փոխնախարար. և էլի մի քանի հետաքրքիր թեկնածուներ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Վարորդից` փոխնախարար. և էլի մի քանի հետաքրքիր թեկնածուներ. hraparak.am

Լավ է, որ պետական համակարգում երկար տարիներ աշխատող մասնագետները հնարավորություն են ունենում աճելու և պաշտոնի առաջխաղացում ունենալու, միաժամանակ, գովելի է նաև երիտասարդներին պատասխանատու պաշտոններում նշանակելու ներկայիս կառավարության մոտեցումը, թեև որոշ տարակուսելի նշանակումներ եղան վերջերս, մասնավորապես՝ տնտեսական բլոկում՝ ՊԵԿ-ում և ֆինանսների նախարարությունում: Այստեղ մի մեծ վերապահում կա. եթե, իհարկե, նշանակվող երիտասարդներն իրոք բանիմաց մասնագետներ են և կարողացել են իրենց ոլորտում անել առավելագույնը, նաև չեն սպասարկել նախկին վարչակազմի կամ ինչ-որ խմբերի շահերը, ինչպես նաև այս կամ այն ձևով կապված չեն որևէ պաշտոնյայի հետ, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել նրանց առաջխաղացումը:

Մեր տեղեկություններով, հերթական նշանակումներն են սպասվում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ փոխնախարարների մակարդակով: Ներկայումս նախարարի տեղակալի 4 հաստիքներից թափուր են 3-ը, իսկ 1-ն այս տարվա մարտից զբաղեցնում է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի վերջերս 25 տարին բոլորած որդին՝ Ավագ Ավանեսյանը: Ըստ հավաստի լուրերի՝ նախարար Արծվիկ Մինասյանը պատրաստվում է իր տեղակալների պաշտոններում առաջարկել նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի, գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության վարչության պետ Ալբերտ Բաբայանի և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանի թեկնածությունները: Նախատեսվող նշանակումները կարող էին հասկանալի լինել, եթե, ցավոք, չլինեին վերը նշված բացասական գործոնները:

Արմեն Եգանյան. Երկար տարիներ տվյալ նախարարությունում զբաղեցնելով արդյունաբերական քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու ստորաբաժանման պետի պաշտոնը՝ աչքի չի ընկել մշակված և իրականացվող քաղաքականության, ռազմավարությունների, ծրագրերի արդյունավետությամբ, հետևաբար նաև՝ դրանց տեսանելի և շոշափելի արդյունքներով: Դրա փոխարեն նրա պաշտոնավարման արդյունքում ապահովվել են այս կամ այն պաշտոնյայի կամ օլիգարխի բիզնես շահերի իրագործման համար բավականին նպաստավոր պայմաններ՝ որոշ ներդրումային ծրագրերի համար արտոնություններ, անհավասար պայմաններ տնտեսվարողների համար, ներմուծումների համար սահմանին վճարվելիք ԱԱՀ-ից ազատման տեսքով: Նման արտոնություններից, որպես կանոն, օգտվել են միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները՝ հիմնականում այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյաների ընկերությունները. նախկին նախագահի օգնական, վարչապետի խորհրդական, նախարարներ, պատգամավորներ և այլն: Հատկանշական է, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վարած առաջին իսկ նիստի ընթացքում նրա և Արծվիկ Մինասյանի միջև տեղի ունեցած թեթև ընդհարումը հենց այս խնդրի շուրջ էր։ Հերթական արտոնյալին ներկայացնելիս նախարարը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչքան ժամանակ են տևում ընթացակարգով նախատեսված գործողությունները, երբ որևէ տնտեսվարող դիմում է նախարարություն։ Դրանից շատ չանցած՝ Մինասյանը հեռացվեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում, հիմա նման իրավիճակի համար պատասխանատու մարդուն վերադարձրին նախկին պաշտոնին: Ի դեպ, Եգանյանի կինն աշխատում է նույն նախարարությունում՝ զբաղեցնելով գլխավոր հաշվապահի պաշտոնը:

Ամբողջությամբ՝ hraparak.am



Նման նյութեր