
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայտնի օլիգարխներից մեկը, ով գեներալ Սեյրան Սարոյանի դիպուկ խոսքով այսօր դարձել է կուռկուռի ձագ, ժամանակին լպիրշ ձևով հայտարարում էր, թե «Արա՛, դեպուտատ դառնալն էլ հո շտանգա չի, որ չկարենամ բարձրացնել, 10 հազարով մարդկանց կառնեմ, կգնամ պառլամենտ»:
Ընտրություններից հետո էլ մանկլավիկներին ուղարկում էր, որ մարդկանց ձեռքից հետ վերցնեին բաժանած 10 հազարները՝ պատճառաբանելով, թե քիչ եք ձայն տվել:
Հանցագործի տեղը բանտում է…
Վաղ թե ուշ ոչ մեկ չի խուսափելու պատժից:
Տարիներ շարունակ մարդկանց արժանապատվությունն ու ինքնասիրությունը ստորացնողները, նրանց ստրուկի պես վերաբերվողներն առավել ևս պիտի հայտնվեն բանտում՝ երկար տարիներ անցնելով մեղքի քավարանը…»: