Քաղաքագետ Մարիամ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում «Թավշյա հեղափոխությունը» շարունակվում է… Դա ակնհայտ է, քանի որ Հայաստանի քաղաքական զարգացման գործընթացները հստակ ընթանում են նախընտրական շրջանի տրամաբանության համատեքստում։ Համաձայն ժողովրդավարական «անցումից-համախնբում» գործընթացի տրամաբանության «սպասումների ընտրության» հաջողությունը պայմանավորված է քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման արժեքային բազմաչափության օբյեկտիվ վերլուծությամբ:
Կարծում եմ, որ ներքաղաքական հիմնախնդիրների լուծաբանմամբ զբաղվող փորձագետները պետք է իրականացնեն Հայաստանում առկա ընտրական՝ մարդկային (մասնավորապես՝ վարքաբանական), քարոզչական/գաղափարական, ֆինանսական և այլ ռեսուրսների համակողմանի վերլուծություն։ Դա հնարավորություն կտա ոչ միայն հաղթահարել քաղաքական զարգացման ճգնաժամերը, այլև բնականոն մոդերնիզացվել՝ հաշվի առնելով հայկական քաղաքակրթական առանձնահատկությունները»:
«Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» շարունակվում է…»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ