Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Թբիլիսիի Երիտասարդության տանը (նախկին Անդրկովկասի խորհրդարանի շենքը) բացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակ՝ հայերեն, վրացերեն և անգլերեն հետևյալ մակագրությամբ.
«1918 թ. մայիսի 28-ին այս դահլիճում Հայ ազգային խորհուրդն ընդունեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման որոշումը՝ այդպիսով վերականգնելով Հայոց պետականությունը»: