Ստուգելու են օլիգարխներին, որոնք գործել են իշխանության հովանու ներքո, իսկ Ծառուկյանն այդպիսին չէ. Բագրատյան. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ստուգելու են օլիգարխներին, որոնք գործել են իշխանության հովանու ներքո, իսկ Ծառուկյանն այդպիսին չէ. Բագրատյան. 1in.am

Առաջնահերթ ստուգվելու են եւ ռիսկային են համարվելու այն գործարարների գործունեությունը, որոնք իշխանության հովանու տակ են աշխատել, դրանք կոչվում են օլիգարխներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կարող են ստուգումներ սկսվել նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում:

«Օլիգարխ են կոչվում իշխանության հովանու ներքո աշխատող ձեռներեցները, որոնք պաշտպանված են ուժային կառույցներով, որոնք գործում են մենաշնորհային դաշտում, որոնք որեւէ խնդիր չունեն հարկերը ժամանակին մուծել-չմուծելու հետ, որոնք որեւէ խնդիր չունեն իրենց աշխատողներին գրանցել-չգրանցելու հետ»,-ասաց պատգամավորը:

1in.am



Նման նյութեր