Մեգան Մարքլն ամենաազդեցիկ բրիտանացի կանանցից մեկն է ճանաչվել Vogue հանդեսի վարկածով Մեգան Մարքլը, Vogue հանդեսի վարկածով, տեղ է գտել Միացյալ Թագավորության 25 ամենաազդեցիկ և մոտիվացնող կանանց թվում, մասնավորապես, գրող Ջոան Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակի հետ կողքին:
Կանանց համար նորաձևության մասին հանդեսի՝ մայիսի 31-ին հրապարակված նմանօրինակ առաջին վարկանիշի հեղինակները նշում են, որ Սասեքսի դքսուհին «ընթացիկ տարում, ինչպես ոչ ոք, համընդհանուր ուշադրություն է գրավել»:
36-ամյա Մեգանը, Vogue-ի կարծիքով, դարձել է «աշխարհի ամենաճանաչելի կանանցից մեկը», օժտված լինելով այնպիսի ազդեցությամբ, որը դուրս է գալիս նրա նրբագեղ ոճի շրջանակներից:
«Նա օգնում է նոր, 21-րդ դարի համար, միապետության կերպարի ձևավորմանը»,- ասված է հրատարակությունում: Վարկանիշում ներկայացված են ամենատարբեր տարիքի՝ 22-ից (բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ և մոդել, Կոսովոյից սերված Դուա Լիպա) մինչև 73 տարեկան (Թագավորության գերագույն դատարանի ղեկավար բարոնուհի Հեյլ) կանայք, որոնք ներկայացնում են քաղաքականության, արվեստի, նորաձևության, ԶԼՄ-ների և սպորտի աշխարհը:
Նրանց թվում է նաև անգլիացի մոդելագործ Ստելլա Մաքքարթնին՝ The Beatles խմբի մասնակից Պոլ Մաքքարթնիի դուստրը, ինչպես նաև Ամալ Քլունին՝ լիբանանյան ծագմամբ բրիտանացի իրավաբանը, ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի կինը:
Զույգն ապրում է երկու տներում. նրանք շքեղ բնակարաններ ունեն Նյու Յորքում և Լոնդոնում: 33-ամյա արքայազն Հարրիի և 36-ամյա Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը մայիսի 19-ին տեղի է ունեցել Վինձորի դղյակում՝ բրիտանացի միապետների նստավայրում: