Սաուդյան արքայադուստր Հայֆա բինտ Աբդալլահ Ալ Սաուդը նկարահանվել է Vogue-ի արաբական տարբերակի հունիսյան համարի շապիկի համար, որը նվիրված է թագավորության կանանց ազատագրմանը պահպանողական արգելքներից: Համարում հրապարակված հարցազրույցից քաղվածքներ և լուսանկարներ է հրապարակել sivpost.com պորտալը:
Լուսանկարում թագավոր Աբդալլահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի (իշխել է 2005-2015 թվականներին) դուստրը, որը հագել է սպիտակ զգեստ և սպիտակ գլխաշորով է, նստած է կարմիր կաբրիոլետի ղեկին: Լուսանկարը, որ մակագրված է «Շարժվող ուժ», խորհրդանշում է սաուդյան կանանց համար փոփոխությունները, որոնց արդեն հունիսի 24-ին թույլ կտան ավտոմեքենա վարել:
«Մեր երկրում որոշ պահպանողականներ փոփոխություններից վախենում են, և մեծ մասամբ վախն այն ամենն է, ինչը նրանց հասու է, իսկ ես ոգևորությամբ եմ աջակցում այս փոփոխություններին,- հարցազրույցում նշել է արքայադուստրը: – Արևմուտքը պետք է հիշի, որ յուրաքանչյուր երկիր յուրահատուկ է, յուրաքանչյուր երկիր ունի իր ուժեղ և թույլ կողմերը, սակայն սա մեր մշակույթն է, և ավելի լավ է նրան հասկանալ, քան դատապարտել կամ քննադատել»: