Բրիտանուհին սեքս-տիկնիկի է վերածվել փեսացուից բաժանվելուց հետո
Advertisement 1000 x 90

Բրիտանուհին սեքս-տիկնիկի է վերածվել փեսացուից բաժանվելուց հետո

Մեծ Բրիտանիայի Սոլֆորդ քաղաքի բնակչուհին պլաստիկ վիրահատությունների օգնությամբ իրեն վերածել է սեքս-տիկնիկի: Այդ մասին հայտնել է LADBible լրատվական պորտալը:

Սինդի Մուրն մեծացրել է իր կուրծքը՝ առաջին չափսից հասցնելով յոթերորդի, երկարացրել է մազերը և ամսական երեք անգամ հաստացնում է շուրթերը, որպեսզի փչովի տիկնիկի տեսք ունենա, որը կարող է քայլել ու խոսել: Բոլոր վիրահատությունները 31-ամյա բրիտանուհու վրա, որը երկու երեխա է դաստիարակում, նստել են 10 հազար ֆունտ ստեռլինգ, և նա պնդում է, որ դա միայն սկիզբն է:

«Ես ցանկանում եմ էլ ավելի մեծացնել կուրծքս, գուցեև որովայնի ձգում անեմ: Փորձում եմ նիհարել, որպեսզի ավելի շատ նմանվեմ տիկնիկի: Ինձ թվում է՝ այսպիսի արտաքինն ինձ ավելի գեղեցիկ է դարձնում»,- խոստովանել է նա:

Մուրը նշել է, որ իրեն դուր էր գալիս, թե պլաստիկ վիրահատությունից հետո ինչպիսի տեսք էին ունենում մարդիկ, բայց նա ինքը որոշել է արտաքինը փոխել, երբ իմացել է, որ իր փեսացուն և իր երկու զավակների հայրը դավաճանում է իրեն: Աղջիկը բաժանվել է նրանից, նիհարել 30 կիլոգրամով և սկսել իր վերամարմնավորումը: Նա հավատացնում է, որ ամբողջ ընտանիքը, առաջին հերթին մայրը, աջակցել են իրեն:

Մուրը գանգատվել է, որ, չնայած տղամարդկանց կողմից ցուցաբերվող մեծ ուշադրությանը, ինքը գրեթե ժամադրությունների չի գնում, քանի որ երկրպագուները չեն նկատում իր ներաշխարհը:

«Երբեմն ինձ թվում է, որ նրանք չեն հասկանում, որ ես մարդ եմ, այլ ոչ թե սեքս-տիկնիկ»,- դժգոհել է բրիտանուհին:



Նման նյութեր