Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց հավաքված բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը: Ակցիայի կազմակերպիչները իրենց ելույթներում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին կոչ են արել միանալ բողոքի ակցիային:
Գրուզիա օնլայնը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները վարչապետին հնարավորություն չեն տվել ավարտել ելույթը, որից հետո Գեորգի Կվիրիկաշվիլին հեռացել է տարածքից:
Բողոքի ակցիայի մասնակիցները գոռացել են «Հեռացիր»: Վարչապետի վրա շշեր են նետել և պահակախումբը նրան հեռացրել է հրապարակից:
Ակցիայի մասնակիցները իշխանություններին 2 ժամ են տվել պահանջների կատարման համար, հակառակ դեպքում նրանք սպառնացել են կտրուկ գործողություններով: 22:00-ին այդ վերջնագրի ժամկետը լրացավ: