
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այսօր հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում պաշտոնապես հայտարարեց զբաղեցրած պաշտոնը լքելու մասին:
Մամուլի ասուլիսին, որը դեռևս չի ավարտվել, մասնակցում է նաև «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
45-ամյա մասնագետը, հիշեցնենք, 2015/16 մրցաշրջանի ընթացքում է ընդունել մադրիդյան թիմը և երեք տարի անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը:
«Ռեալը» Զիդանի գլխավորությամբ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկրի Սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի երկու Սուպերգավաթներում, երկու անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող:
Ընդհանուր առմամբ «Արքայական ակումբը» այս ընթացքում Զիդանի հետ 9 տիտղոս է նվաճել: