
Մադրիդի «Ռեալը» հրաժեշտի տեսանյութ է պատրաստել` նվիրված թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Ֆանսիացին այսօր հայտարարել էր ակումբը լքելու մասին: Մադրիդյան ակումբում նա աշխատում էր 2016 թվականից: Լա լիգայի այս մրցաշրջանում «սերուցքայինները» զբաղեցրել էին 3-րդ հորիզոնականը, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում դարձել էին հաղթող` գավաթին տիրանալով երրորդ տարին անընդմեջ: