Սերենա Ուիլյամսը խոսել է հայերի և Հայաստան այցելելու մտադրության մասին
Advertisement 1000 x 90

Սերենա Ուիլյամսը խոսել է հայերի և Հայաստան այցելելու մտադրության մասին

Ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը խոսել է ամուսնու` Ալեքսիս Օհանյանի և հայերի մասին՝ բացահայտելով Հայաստան այցելելու իր մտադրությունը:

«Իմ ամուսինը հայ է, և ես շատ բան եմ սովորում հայերի մասին: Ես պատվավոր հայ եմ: Սիրում եմ հայերի հպարտությունը: Ծրագրում եմ այցելել այնտեղ՝ չգիտեմ այս տարի, թե հաջորդ, բայց, կարծում եմ, ուրախ կլինի»,-Ubitennis կայքի թվիթերյան էջի համաձայն՝ հայտարարել է Ուիլյամսը:

Սերենա Ուիլյամսն այս օրերին մրցում է Ֆրանսիայի բաց առաջնությունում: Ռոլան Գարոսում Ուիլյամսը դուրս է եկել մրցաշարի երրորդ շրջան:

Վիլիամսի ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիրն է: 2017թ. սեպտեմբերին ծնվել է նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը:



Նման նյութեր