Աշխարհում շատ մարդիկ կան, որոնք ներկայացնում են տարբեր երկրներ, ազգություններ և մշակույթ: Մենք բոլորս տարբերվում ենք մտածելակերպով և աշխարհայացքով և զարմանում ենք, երբ լսում ենք այս ու այն երկրում սովորական համարվող տարօրինակ բաներ:
Ուզում ենք ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 10 օրենք, որոնք զարմացնում են իրենց բովանդակությամբ:
Չինաստան
Դեռ 1987 թվականից այստեղ գործում է լրացուցիչ օրենք, ամուսնական զույգերի հարկման մասին օրենքը, որը թույլ չի տալիս ունենալ 1 երեխայից ավել: Օրենքը ուղղված է Չինաստանի բնակչության աճի նվազեցմանը և կանխելու երկրի գեր բնակեցմանը:
Հունաստան
2002 թ. սեպտեմբերից այստեղ ընդունվել է մի օրենք, որը արգելում է տեսախաղերը երկրի ինտերնետ սրճարաններում: 2003-ին այն վերանայվեց և հիմա իր մեջ ներառում է ոչ միայն այս արգելքը, այլև արգելում է բոլոր տեսակի տեսախաղերը:
Ֆրանսիա
Այստեղ մի հետաքրքիր օրենք կա, որը արգելում է խոզերին Նապոլեոն անվանել:
Գերմանիա
Գերմանիայում կա օրենք, համաձայն որի բարձերը զենք են համարվում:
Իսրայել
Այստեղ Շաբաթի ժամանակ արգելված ք դիպչել մեկ ուրիշի քթին:
Սվազիլենդ
Սվազիլենդում մի օրենք կա, ըստ որի, կանանց արգելվում է տղամարդկանց հագուստ կրել: Եթե նկատվի տաբատով կին, զինվորները իրավասու են պատռել նրա հագուստը բոլորի աչքի առաջ:
ԱՄՆ, Կալիֆորնիա
Այստեղ կենդանիներին արգելվում է կենակցել միմյանց հետ, երբ գտնվում են որևէ հասարակական վայրից 500 մ քիչ հեռավորության վրա:
Ֆիլիպիններ
Մինչ Ֆիլիպիններում մեքենայով զբոսնելը, ուշադրություն դարձրեք համարանիշի վրա: Տեղական օրենքը արգելում է երկուշաբթի օրերը երթևեկել այն մեքենաներին, որոնց նամարը վերջանում է 1-ով կամ 2 -ով: Այն մեքենաները,
որոնց համարները վերջանում են 3-ով կամ 4-ով, երեքշաբթի չեն կարող երթևեկել: Եվ այսպես բոլոր միանիշ թվերով մեքենաները, մինչև ուրբաթ: Իսկ հանգստյան օրերին սահմանապակումներ չկան:
Ճապոնիա
Ճապոնական օրենքի համաձայն, ավագ եղբայրը իրավունք ունի խնդրելու կրտսեր եղբոր ընկերուհու ձեռքը: Ի դեպ, վերջինը չպետք է դժգոհություն հայտնի:
Մեծ Բրիտանիա
Միացյալ Թագավորությունում երկար ժամանակ անօրեն էին համարում Պառլամենտի շենքում մեռնելը: